Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 
  • Է՞ս ով ա

    Է՞ս ով ա

    03.12.2012| 18:21
    ՀՀԿ-ի «կոնկուրենտ ֆիրման» անչափ մանրակրկիտ է պատրաստվում նախագահական ընտրություններին, փորձում է ծածկել ողջ դաշտը թե՛ արտաքաղաքական վեկտորների, թե՛ ներքաղաքական կուսակցությունների, թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ լրատվամիջոցների, թե մտավորականների միջոցով:
  • ՈՒկրաինացի աղջնակը հավանել է «Compass Band»-ի տղաներին

    ՈՒկրաինացի աղջնակը հավանել է «Compass Band»-ի տղաներին

    03.12.2012| 14:15
    Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը: «Կոտրիր սառույցը» խորագիրը կրող երգի մրցույթին մասնակցում էին 12 երկրներ` Հայաստան, Հոլանդիա, Բելգիա, Մոլդովա, Իսրայել, Վրաստան, Շվեդիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ալբանիա և Ադրբեջան: Հաղթող ճանաչվեց Ուկրաինան: Տասնամյա Անաստասիա Պետրիկի «Երկինք» երգը ստացավ 138 միավոր:
  • ՀՀ-ում կներդրվեն էլեկտրոնային կառավարման 7 համակարգեր

    ՀՀ-ում կներդրվեն էլեկտրոնային կառավարման 7 համակարգեր

    03.12.2012| 13:54
    Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը, որի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն:
  • Ճապոնիայում թունել է փլուզվել

    Ճապոնիայում թունել է փլուզվել

    03.12.2012| 11:43
    Ինը մարդ է մահացել երեկ Ճապոնիայի կենտրոնական շրջանում ճանապարհային թունելի փլուզման հետևանքով։ Այդ մասին այսօր հայտնել են տեղի իրավապահները։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ առավոտյան Յամանասի շրջանի Սասագո թունելում։
  • Egyptair-ը վերականգնում է չվերթները դեպի Սիրիա

    Egyptair-ը վերականգնում է չվերթները դեպի Սիրիա

    03.12.2012| 11:41
    Եգիպտական Egyptair ավիաընկերությունը հայտարարել է, որ երկուշաբթի կվերականգնի թռիչքները դեպի սիրիական Դամասկոս և Հալեպ քաղաքներ։ Ավիաչվերթները նշված ուղղությամբ դադարեցվել էին երեք օր առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
  • Եգիպտոսի սահմանադրական դատարանը դադարեցրել է աշխատանքը

    Եգիպտոսի սահմանադրական դատարանը դադարեցրել է աշխատանքը

    03.12.2012| 11:39
    Եգիպտոսի դատավորները հրաժարվել են կանոնակարգել երկրի նոր սահմանադրության հանրաքվեի գործընթացը։ Նշենք, որ սահմանադրությունը պետք է քվեարկության դրվի երկու շաբաթից։ Նման որոշում դատավորներն ընդունել են Գերագույն սահմանադրական դատարանի և նախագահ Մոհամեդ Մուրսիին սատարող իսլամիստների միջև առաջացած տարաձայնությունների պատճառով։
  • Մեքսիկայում անկարգությունների հետևանքով 100 մարդ է վիրավորվել

    Մեքսիկայում անկարգությունների հետևանքով 100 մարդ է վիրավորվել

    02.12.2012| 14:37
    Ոստիկանությունը ձերբակալել է 92 ցուցարարների։ Վիրավորներ թվում են ինչպես անկարգությունների մասնակիցներ, այնպես էլ՝ իրավապահներ։ Տեղի իշխանությունները նշում են, որ տեղի ունեցածը ծրագրված բնույթ ուներ, և միջոցներ են ձեռնարկվում կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ։
  • Դամասկոսի մատույցներում ծանր մարտեր են

    Դամասկոսի մատույցներում ծանր մարտեր են

    02.12.2012| 14:34
    Սիրիական զորքերը Դամասկոսի հարավում ծանր մարտեր են մղում ապստամբների դեմ՝ ձգտելով քաղաքի շուրջ վերականգնել անվտանգության գոտին։ Մայրաքաղաքի մատույցներում ոչնչացվել են հարյուրավոր ահաբեկիչներ և վարձկաններ։
  • Հարձակում ամերիկյան բազայի վրա

    Հարձակում ամերիկյան բազայի վրա

    02.12.2012| 14:31
    Աֆղանստանի արևելքում թալիբ մահապարտները հարձակվել են աֆղանա-ամերիկյան ռազմական բազայի վրա։ Ջալալաբադի բազայի հարձակմանը մասնակցել է 9 գրոհային, նրանք բոլորը սպանվել են։
  • Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետին

    Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետին

    01.12.2012| 16:25
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: